2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի գումարված հերթական նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 68 կողմ և 24 դեմ ձայների բաշխվածությամբ, Եղիշե Սողոմոնյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Եղիշե Սողոմոնյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին: Ելույթ ունենալով՝ Եղիշե Սողոմոնյանն պատասխանել է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին, անդրադարձել է իր պատկերացումներին և միջոցառումներին, որոնք, կարող են բարելավել Հաշվեքննիչ պալատի աշխատանքները և նպաստել Հաշվեքննիչ պալատի անկախությանը:
Ուրբաթ, Դեկտեմբեր 10, 2021