ԵՂԻՇԵ ՀԵՆՐԻԿԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

2005թ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ում՝ որպես վարկային մասնագետ
2006-2008թթ. աշխատել է «Մետրոպոլ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ
2008-2010թթ. «Սովռանո» ՍՊԸ-ի ֆինանսիստ
2009-2010թթ. «ՖՖԱ ինվեսթմենթ» ՍՊԸ-ում և «Սոնագրո» ՍՊԸ-ում գլխավոր հաշվապահ
2010-2011թթ. «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում հանդիսացել է վերստուգող
2010-2015թթ. «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում ֆինանսական գծով փոխտնօրեն
2011-2018թթ. հիմնադրել և ղեկավարել է «ՖԻՆՍ» ՓԲԸ -ն
2013-2015թթ. «ԱֆինաՊալլադա» շինարարական ՓԲԸ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր հաշվապահ
2013-2018թթ. «Հյուսիսային պողոտա 6» համատիրության գլխավոր հաշվապահ
2013-2018թթ. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»- ՓԲԸ-ում աշխատել է ՝ որպես վերստուգող
2014-2015թթ. «Գրիման» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
2015-2018թթ. եղել է «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի տնօրեն
2016-2018թթ. «Մեծն Ներսես» բարեգործական ՀԿ գլխավոր հաշվապահ
2017-2018թթ. «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
2017-2018թթ. «Ինտերքլին» ՍՊԸ-ում ֆինանսական տնօրեն, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ում՝ վերստուգող
2018թ.-ին «Գոլդեն Տոբակո» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ
2018թ. փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ «Կոտայք գարեջուր» ՍՊԸ-ի ներքին աուդիտոր
2018թ. «Համազգային հայ կրթական եւ մշակութային» հիմնադրամի գլխավոր հաշվապահ
2018թ. դեկտեմբերից 2021թ. հունիս՝ ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով
2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով:

Համակարգում է 4-րդ վարչության և մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության աշխատանքները:

2000-2004 թթ. գերազանցությամբ ավարտել է  Երևանի պետական համալսարանի  տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետը, 2006 թ. ստացել է մագիստրոսի կոչում։ 
2006-2009 թթ. եղել  է Երևանի պետական համալսարանի  նույն  ֆակուլտետի  ասպիրանտ։ 

 


Ծնվել է 1983 թվականի փետրվարի 8-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2009 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի  Թիվ 1/913 Ա որոշմամբ՝ ստացել է  բանկի գործադիր տնօրենի պաշտոնում աշխատելու վկայական։
 2017 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի  14․07․2017 թ․ որոշմամբ՝ ստացել է  վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի(վերստուգողի) վկայական(N 0485):
 2014 թ.-ին ստացել է փորձագետ հաշվապահի և աուդիտորի որակավորում։ 
 2016թ․-ից Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ է։
2019թ.-ին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան «Վարկային պորտֆելի կառավարման հիմնախնդիրները ՀՀ բանկերի օրինակով» թեմայով։    
 2020թ․-ից հանդիսանում է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների  պալատի անդամ։

ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
 2009 թվականից դասախոսում է ԵՊՀ  Տնտեսագիտության ֆակուլտետում՝ «Ֆինանսական կառավարում», «Հաշվապահական հաշվառում», «Հարկային հաշվառում», «Բանկային գործ»  «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» առարկաները ։
 2020 թվականից սկսել է դասախոսել նաև ՀՀ Կառավարման Ակադեմիայում  «Կառավարչական հաշվառում» առարկան ։

Հանդիսանում է մի շարք հոդվածների հեղինակ։ 

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինապարտ է։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։