ԼԵՎՈՆ ՍՈՒՐԵՆԻ ՅՈԼՅԱՆ
Ծնվել է 1959 թ. սեպտեմբերի 16-ին Երեւանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
► 1980թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի
ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
► Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության
ինստիտուտի ասպիրանտուրան` հեռակա ուսուցմամբ:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
► Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:
► 1982-1984թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ
► 1984-1986թթ. կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար
► 1985թ. ընտրվել է Աբովյանի շրջանային խորհրդի պատգամավոր
►1986-1990թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1990-1993թթ. Հայաստանի Երիտասարդական միության նախագահ
► 1986-1992թթ. եղել է Լուսավորության նախարարության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ
► 1990-1992թթ. Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության (ՀամԼԿԵՄ) բյուրոյի անդամ
► 1996-2000թթ. Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) նախագահության անդամ
► 1993-1998թթ. LLG ՓԲԸ նախագահ
► 1998-2000թթ. ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ
► 2000-2007թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
► 2007– 2016թթ. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ
► 2016թ. փետրվարի 29-ից սեպտեմբերի 20-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
► 2017թ. փետրվարի 28-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ վեց տարի ժամկետով
► oրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի նախագահն է:
ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
► 1980-1982թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
► 2004թ. մինչ օրս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:
► 2008թ. պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր, չորս թոռ:
ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը համակարգում է 3-րդ վարչության և մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության աշխատանքները: