ԵՂԻՇԵ ՀԵՆՐԻԿԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
2005թ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ում՝ որպես վարկային մասնագետ
2006-2008թթ. աշխատել է «Մետրոպոլ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ
2008-2010թթ. «Սովռանո» ՍՊԸ-ի ֆինանսիստ
2009-2010թթ. «ՖՖԱ ինվեսթմենթ» ՍՊԸ-ում և «Սոնագրո» ՍՊԸ-ում գլխավոր հաշվապահ
2010-2011թթ. «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում հանդիսացել է վերստուգող
2010-2015թթ. «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում ֆինանսական գծով փոխտնօրեն
2011-2018թթ. հիմնադրել և ղեկավարել է «ՖԻՆՍ» ՓԲԸ -ն
2013-2015թթ. «ԱֆինաՊալլադա» շինարարական ՓԲԸ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր հաշվապահ
2013-2018թթ. «Հյուսիսային պողոտա 6» համատիրության գլխավոր հաշվապահ
2013-2018թթ. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»- ՓԲԸ-ում աշխատել է ՝ որպես վերստուգող
2014-2015թթ. «Գրիման» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
2015-2018թթ. եղել է «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի տնօրեն
2016-2018թթ. «Մեծն Ներսես» բարեգործական ՀԿ գլխավոր հաշվապահ
2017-2018թթ. «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
2017-2018թթ. «Ինտերքլին» ՍՊԸ-ում ֆինանսական տնօրեն, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ում՝ վերստուգող
2018թ.-ին «Գոլդեն Տոբակո» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ
2018թ. փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ «Կոտայք գարեջուր» ՍՊԸ-ի ներքին աուդիտոր
2018թ. «Համազգային հայ կրթական եւ մշակութային» հիմնադրամի գլխավոր հաշվապահ
2018թ. դեկտեմբերից 2021թ. հունիս՝ ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով
2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով:
Համակարգում է 5-րդ վարչության աշխատանքները:
2000-2004 թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, 2006 թ. ստացել է մագիստրոսի կոչում։
2006-2009 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտ։
Ծնվել է 1983 թվականի փետրվարի 8-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2009 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի Թիվ 1/913 Ա որոշմամբ՝ ստացել է բանկի գործադիր տնօրենի պաշտոնում աշխատելու վկայական։
2017 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 14․07․2017 թ․ որոշմամբ՝ ստացել է վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի(վերստուգողի) վկայական(N 0485):
2014 թ.-ին ստացել է փորձագետ հաշվապահի և աուդիտորի որակավորում։
2016թ․-ից Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ է։
2019թ.-ին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան «Վարկային պորտֆելի կառավարման հիմնախնդիրները ՀՀ բանկերի օրինակով» թեմայով։
2020թ․-ից հանդիսանում է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ։
ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2009 թվականից դասախոսում է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում՝ «Ֆինանսական կառավարում», «Հաշվապահական հաշվառում», «Հարկային հաշվառում», «Բանկային գործ» «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» առարկաները ։
2020 թվականից սկսել է դասախոսել նաև ՀՀ Կառավարման Ակադեմիայում «Կառավարչական հաշվառում» առարկան ։
Հանդիսանում է մի շարք հոդվածների հեղինակ։
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զինապարտ է։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։