2020 թվականի դեկտեմբերի 25-ին հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Պալատի անդամների կողմից քննարկվել և հաստատվել են՝  2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ մի շարք ընթացիկ եզրակացություններ՝

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը 
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  5. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների  կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը                   
  7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը 
  8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման  հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը 
  10. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  12. Հայաստանի Հանրապետության  էկոնոմիկայի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  13. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
  15. Հայաստանի  Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում  2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/
  16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը  /գաղտնի/:

Նիստի ընթացքում հաստատվել է Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների 2021թ. մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը:

Պալատի որոշմամբ վերսկսվել են 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման թվով 16 հաշվեքննությունները:

Նիստի ընթացքում հաշվեքննության անհրաժեշտությունից ելնելով կատարվել են փոփոխություններ ՀՊ մի շարք որոշումներում: 

 Ընթացիկ եզրակացություններին ծանոթացեք այս հղմամբ։

Հրապարակման ենթակա որոշումների ծանոթացեք այս հղմամբ։

 

 

Երկուշաբթի, Դեկտեմբեր 28, 2020