2020թվականի հուլիսի 30-ին հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Պալատի անդամների կողմից քննարկվել և հաստատվել են նոր ձևաչափով՝ հաշվեքննության օբյեկտների 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ 16 ընթացիկ եզրակացություններ՝
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/:
Հաստատվել է նաև Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման և կադաստրի համակարգի գործունեության ապահովման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչման, երաշխավորման և պաշտպանության նկատմամբ հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը:
Նիստի ընթացքում հաստատվել են նաև երկու ստուգումների առաջադրանքներ։
Օրակարգով նախատեսված քննարկվել և հավանության է արժանացել Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության նախագծի պատրաստման ուղեցույցը։
Ընթացիկ եզրակացություններին ծանոթացեք այս հղմամբ։
Հրապարակման ենթակա որոշումների ծանոթացեք այս հղմամբ։