2019 թվականի մարտի 29-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
1. Հաստատվել են՝
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում,
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեում,
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում,
- ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների կողմից հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունն ապահովող գործընթացի վերաբերյալ (գաղտնի)
հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:
Ընթացիկ եզրակացությունները պարունակում են հաշվեքննության օբյեկտների գործունեության առնչությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից բացահայտված անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, ինչպես նաև գործունեության բարելավմանը միտված առաջարկություններ։ Նշված հաշվեքննությունների արդյունքների ընթացիկ եզրակացությունները Հաշվեքննիչ պալատի նիստում հաստատվելուց հետո ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին: Ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում։
2. Հաստատվել է նոր հաշվեքննության առաջադրանք, համաձայն որի,հաշվեքննություն կիրականացվի «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում:
3. Հաստատվել է Հաշվեքննիչ պալատի անդամների և աշխատակիցների պարգևատրման կարգը:
4. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելՀՀ հաշվեքննիչ պալատի մի շարք որոշումներում՝ հաշվեքննության ժամկետների և ընթացակարգերի մասով: