ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված 2017 թվականի վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերով հարուցվել են մի շարք քրեական գործեր, մասնավորապես․
- ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն պատճառած վնասի մասով հարուցվել են քրեական գործեր։
- ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ՀՀ վերահսկիչ պալատից ստացված վերահսկողության արդյունքների հիման վրա ՀՀ դատախազությունում Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում խախտումների, առերևույթ հանցագործությունների և դրանց մեխանիզմների բացահայտման ուղղությամբ ներկայումս շարունակվում են ուսումնասիրություններ իրականացվել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հինգշաբթի, Մայիս 17, 2018