2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը՝ կոնգրեսի տարածաշրջանային իշխանությունների պալատի նախագահ տիկին Գուն Մարիտ Հելգեսենի և տեղական ժողորդավարության զեկուցող տիկին Բրիոնի Րադքինի գլխավորությամբ:

Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 1 և վերջինիս շրջանակներում իրականացվող մշտադիտարկման մասին: Բացի այդ քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մի շարք ֆինանսատնտեսական ուղղվածության հարցեր:

Պարոն Յոլյանն իր հերթին հյուրերին ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի դերն ու նշանակությունը տեղական ինքնակառավարման ոլորտում և այդ մարմիննեի հետ փոխգործակցության բնույթն ու ծավալը, ներառյալ՝ այդ մարմիններում իրականացված հաշվեքննությունները, ինչպես նաև առաջիկա անելիքները:

 

 

 

 

 

 

 

 

 

Ուրբաթ, Մայիս 10, 2019