2017 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն ընդունել էր ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) պատվիրակությանը` տարածաշրջանային ֆինանսական վերահսկող Ռոբերտ Արելլանոյի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին, Արա Նռանյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի դերը հանրային ֆինանսների կառավարման համակարգում, սահմանադրության փոփոխություններով պայմանավորված վերահսկողությունից հաշվեքննության անցման ընթացքը և ՀՀ-ում արտաքին պետական աուդիտի ոլորտի վերջին ձեռքբերումները:
Իր հերթին USAID-ի պատվիրակության ղեկավարը բարձր գնահատեց Վերահսկիչ պալատի ներկա բարեփոխումների ընթացքը:
Կողմերն անդրադարձան նաև առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև USAID-ի հայաստանյան և տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչները:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 9, 2017