2021թ. հունիսի 14-ին առցանց հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ պարոն Լևոն Յոլյանի և Սաուդյան Արաբիայի աուդիտի գերագույն դատարանի նախագահ, INTOSAI (աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպություն) երկրորդ փոխնախագահ դոկտոր Հուսամ բին Աբդուլմոհսեն Ալանգարիի միջև:

Երկկողմ հանդիպման առիթն էր հանդիսանում Սաուդյան Արաբիայի աուդիտի գերագույն դատարանի կողմից «Սաուդյան հիմնադրամի կողմից բարձրագույն աուդիտի մարմինների գործունեության խթանում» ծրագրի շրջանակներում ՀՀ հաշվեքննիչ պալատին ֆինանսական աջակցության տրամադրումը:

Դոկտոր Ալանգարին, իր խոսքում, պաշտոնապես հաստատեց իր նախաձեռնությունը Սաուդյան հիմնադրամի կողմից տրամադրելու 30,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ «ՔՈՎԻԴ-19» համավարակի հետևանքները մեղմելու ուղղությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները բարելավելու նպատակով:

Լ. Յոլյանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Ալանգարիին աջակցության համար, և հույս հայտնեց, որ առաջիկայում, համավարակի մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելուց հետո, կողմերը կկարողանան ֆիզիկապես հանդիպել ինչպես բազմակողմ համագործակցության հարթակներում, այնպես էլ՝  կիրականացնեն փոխադարձ այցեր երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակով:

 

 

 

Երեքշաբթի, Հունիս 15, 2021