Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի և Շվեդիայի Թագավորության ազգային աուդիտի գրասենյակի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի և համագործակցության ծրագրի շրջանակներում, ի կատարումն Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագրի միջոցառումների պլանի, Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի փորձագետների ներգրավմամբ 2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը տեղի ունեցավ «Կատարողականի հաշվեքննության» թեմայով առցանց մասնագիտական դասընթաց:
Դասընթացին ներգրավված էին Հաշվեքննիչ պալատի 25 հաշվեքննողներ:
Շվեդ գործընկերների աջակցությամբ կատարողականի հաշվեքննության դասընթացները և հետագա գործնական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Դասընթացի հաջող կայացման համար առցանց տեխնիկական հարթակը տրամադրվել էր ԵՄ/ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագիրը:
Ուրբաթ, Հոկտեմբեր 1, 2021