Դեկտեմբերի 10-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) Պետական ներդրումների կառավարման գծով առաքելությանը` պարոն
Դոմինիկ Գուիլլամեի գլխավորությամբ: Պարոն Դոմինիկ Գուիլլամեն ներկայացման խոսքում ընդգծեց, որ ԱՄՀ –ում մշտապես հետևում են Հաշվեքննիչ պալատի աշխատանքներին, և, որ իրենց առաքելությունը կարևորում է պետական ներդրումների գծով բյուջետավորման կատարելագործման և պետական ներդրումների առաջնահերթության սահմանման հարցում Հաշվեքննիչ պալատի դերը, որպես սահմանադրական անկախ մարմին, որի գործունեության հասցեատերը հանրությունն է և Ազգային ժողովը: 

Լևոն Յոլյանը նշեց, որ 2019 թվականից պալատի և ԱԺ համապատասխան հանձնաժողովների համատեղ աշխատանքն էլ ավելի է ակտիվացել, ինչի արդյունքում օրենսդիր մարմնի հետ համագործակցությունը որակապես այլ մակարդակի վրա է բարձրանում։ Առավել կառուցողական է դարձել նաև համագործակցությունը Կառավարության հետ, ինչն անշուշտ նպաստում է հաշվեքննության արդյունավետության բարձրամանը։ Վերջում, կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցությունը և անդրադարձան Հաշվեքննիչ
պալատի ընթացիկ գործերին, վերջերս հաստատված 2020 թվականի գործունեության ծրագրին և բարեփոխումների ընթացքին:

 

 

 

 

 

 

 

 

 

Երեքշաբթի, Դեկտեմբեր 10, 2019