Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների կողմից 2019 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցելու կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառման իրականացումը: Այս տարի վերահսկողական միջոցառումները մեկնարկել են Հայաստանից (մայիսի 13-ից 21-ը), մայիսի 23-ից մինչև մայիսի 31-ը դրանք շարունակվելու են  Բելառուսում,  հունիսի 3-ից մինչև 11-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում, հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ը՝ Ղրղզստանում և ավարտվելու են հուլիսի 2-ին Ղազախստանում:

ՀՀ հաշվեքննիչ պալատը, հանդիսանալով 2019 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմին, համակարգում է 2019 թվականի համատեղ վերահսկողական միջոցառումները:

Վերոհիշյալ համատեղ վերահսկողական խմբի աշխատանքներին ներգրավված են Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության աշխատակիցները: Խմբի աշխատանքները համակարգում է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ.Յոլյանը:

 

 

 

 

Երկուշաբթի, Մայիս 27, 2019