2019 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պալատի արտահերթ նիստ:
Նիստին մասնակցում էին պալատի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգի համաձայն քննարկվեց և պալատի անդամների կողմից հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը։
ՀՀ հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաստատվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոնների անձնագրեր:
Փոփոխություններ կատարվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 19/7 և 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 8/6 որոշումներով հաստատված հաշվեքննության առաջադրանքներում:
Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացված հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։