Հաշվեքննիչ պալատը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ է անցկացրել:
Հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված (Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշում)` Հաշվեքննիչ պալատի համապատասխան որոշմամբ ժամանակավորապես կասեցվել են Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությունները և ստուգումները:
Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը կայացրել է նաև մի շարք ընթացակարգային որոշումներ:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:
Չորեքշաբթի, Սեպտեմբեր 30, 2020