2019 թվականի դեկտեմբերի 27-ին և 30-ին կայացան հաշվեքննիչ պալատի տարեվերջյան երկու արտահերթ նիստերը: Նիստերի ընթացքում հաստատվել են մի շարք ընթացիկ եզրակացություններ.

1. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն»ՓԲԸ-ում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,

2. ՀՀ կողմից հիմնադրված պաշտպանության ոլորտում գործող հիմնադրամների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննության վերաբերյալ («Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ) /գաղտնի/,

3. Ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովմանն ուղղված պետական գաղտնիք պարունակող ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների գործընթացի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ /հույժ գաղտնի/,

4. ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների ձևավորման և օգտագործման վերաբերյալ /հույժ գաղտնի/, որի մասով Հաշվեքննիչ պալատի որոշմամբ ընթացիկ եզրակացությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Պալատի որոշմամբ փոփոխություններ կատարվեցին Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 25/1 և ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրիի Արևիկ արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ստուգման առաջադրանքը կասեցնելու մասին 2019 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 23/28 որոշումների մեջ:

Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացված հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

 

 

 

Հինգշաբթի, Հունվար 9, 2020