2018 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
- ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը լրացվեց նոր կետով՝ «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագիր», և հաստատվեց կատարողականի հաշվեքննության առաջադրանք։ Նշված հաշվեքննությունն իրականացվելու է ոչ միայն «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, այլև ISSAI ստանդարտների հիման վրա, ինչը բխում է ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի պահանջներից։
- ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվեց «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանք։
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում ստուգման առաջադրանք։
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվեցին Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ում, Նորքի Տուն-Ինտերնատ ՊՈԱԿ-ում և Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանքներ։
- ՀՀ բնապահպանության նախարարության հաշվեքննության շրջանակում հաստատվեցին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ստուգման առաջադրանքներ:
- «Ջրառ» ՓԲԸ-ում ստուգման շրջանակներում դիտարկման և զննման ընթացակարգերի իրականացման ժամկետը երկարաձգվեց 12 աշխատանքային օրով։
- Կատարվեցին փոփոխություններ հաստատված որոշ առաջադրանքների՝ հաշվեքննություն և ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կազմում։
Երեքշաբթի, Հոկտեմբեր 30, 2018