2022 թվականի սեպտեմբերի 29-ին հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պալատի արտահերթ նիստը։

Պալատի նախագահի առաջարկով չզեկուցվող ընթացակարգով որոշումներ կայացվեցին Պալատի բնականոն գործունեությանը վերաբերվող տեխնիկական բնույթի հարցերի կապակցությամբ:

Նիստում մանրամասն քննակման առարկա դարձավ ՀՀ առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները ներկայացնող ընթացիկ եզրակացության նախագիծը։  Քննարկման ընթացքում ձևավորված կարծիքներն ակնհայտ դարձրեցին վերոնշյալ հաշվեքննության շրջանակներում հավելյալ տեղեկատվության վերլուծության և լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը:

Արդյունքում, պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով վերանայվեց վերոնշյալ հաշվեքննության առաջադրանքով նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետը:

 

 

 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Երեքշաբթի, Հոկտեմբեր 4, 2022