2021 թվականի մայիսի 19-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Նիստի ընթացքում հաստատվել են Հաշվեքննիչ պալատի կողմից թվով 2 հաշվեքննության օբյեկտներում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները.

- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

- ՀՀ առողջապահության նախարարություն:

Հաշվեքննիչ պալատը որոշել է լրացնել 2021 թվականի գործունեության ծրագիրը ևս 2 հաշվեքննություններով.

- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացում,

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութերի ձեռքբերում:

Նիստի ընթացքում հաստատվել են մի շարք հաշվեքննությունների (ստուգումների) առաջադրանքներ:

Իրականացվել են նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ տարեկան գործունեության ծրագրում և ընթացիկ հաշվեքննությունների առաջադրանքներում: 

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է  «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ»  միջոցառման փոփոխված  նախահաշիվը:

 

Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

Հրապարակված ընթացիկ եզրակացությունները կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

 

 

Ուրբաթ, Մայիս 21, 2021