Հաշվեքննիչ պալատի 2026 թվքականի մայիսի 26-ի նիստում հաստատվել է Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդումը:

Օրենքով սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և Կառավարություն, ինչպես նաև հրապարակվել է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքէջում։

Հաղորդման մշակման հիմքում դրվել են Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Լիմայի հռչակագրի սկզբունքները՝ ապահովելով անկախության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության բարձր նշաձող։

Տարեկան հաղորդման մեջ ամփոփվել են հաշվետու տարում իրականացված հաշվեքննությունների արդյունքները, արձանագրված անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները, ինչպես նաև ներկայացվել է դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների իրականացման հետհսկողության արդյունքները։ Փաստաթղթում առանձնակի տեղ է հատկացվել միջազգային համագործակցությանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը, ինչպես նաև մարտահրավերներին, որոնց պայմաններում գործել է կառույցը:

Հաղորդման մեջ ներկայացված արդյունքները, արձանագրումները և զարգացման առաջնահերթությունները միտված են հանրային ֆինանսների կառավարման, հաշվետվողականության և արտաքին պետական հաշվեքննության ազդեցության հետագա ամրապնդմանը։

 

Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդման ամբողջական տարբերակին  հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

Երկուշաբթի, Հունիս 22, 2026