2020 թվականի հունվարի 10-ին կայացավ ՀՀ հաշվեքննիչ պալատի առաջին նիստը։
Հաստատվեցին պալատի 2020 թվականի «Գործունեության և հաշվեքննության իրականացման ծառայություններ», «Պահուստային ֆոնդ» և «Տեխնիկական հագեցվածության բարելավման» միջոցառումների ծախսերի նախահաշիվները։
Պալատի անդամների որոշմամբ հաստատվեց նաև պետական եկամուտների կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննություն իրականացնելու որոշումը։
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:
Երկուշաբթի, Հունվար 13, 2020