Հաշվեքննիչ պալատը 2021թ. դեկտեմբերի 21-ին հերթական նիստ է անցկացրել:

Նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ որոշումները.

- ՀՀ հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

- ՀՀ հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդի մեծությունը և պալատի անդամների պարգևատրման չափը հաստատելու մասին,

- ՀՀ հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» և «Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ» միջոցառումների ծախսերի փոփոխած նախահաշիվները հաստատելու մասին:

Հաշվեքննիչ պալատը նիստի ընթացքում որոշում է կայացրել 2022 թվականին հաշվեքննություն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործման նկատմամբ:

Հաշվեքննության աշխատանքների արդյունավետ և կազմակերպման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներում, ինչպես նաև հաստատվել են հաշվեքննության նոր առաջադրանքներ: 

 

Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

 

 

  

Հինգշաբթի, Դեկտեմբեր 23, 2021