Հաշվեքննիչ պալատը 2021թ. սեպտեմբերի 10-ին հերթական նիստ է անցկացրել:

Նիստի ընթացքում հաստատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունում  իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվել են ստուգման առաջադրանքներ «Գյումրու» Երեխաների տուն» և «Երևանի Զատիկ Երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներում, ինչպես նաև  փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք հաստատված հաշվեքննությունների/ստուգումների առաջադրանքներում:

Հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ» իրականացվող հաշվեքննության ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութեր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Նիստի ընթացքում հաստատվել է նաև Հաշվեքննիչ  պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ»  միջոցառման փոփոխված  նախահաշիվը:

Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

 

 

 

 

  

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 15, 2021