Հաշվեքննիչ պալատը 2021թ. ապրիլի 9-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում ընթացիկ հաշվեքննությունների և ստուգումների արդյունավետության ապահովման նպատակով
կատարվել են փոփոխություններ և լրացումներ թվով 18 հաշվեքննությունների (ստուգումների) մի շարք որոշումներում:
Վերանայումները վերաբերում են հաշվեքննությունների առաջադրանքների ժամկետներին, հաշվեքննողների/փորձագետների համալրմանը և այլ տեխնիկական հարցերին:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:
Երեքշաբթի, Ապրիլ 13, 2021