Հաշվեքննիչ պալատը 2020թ. նոյեմբերի 20-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2021թ. գործունեության ծրագիրը:
Նիստի ընթացքում կայացվել է նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 168-Ա որոշման համաձայն կասեցված մի շարք հաշվեքննությունների և ստուգումները վերսկսելու մասին որոշումներ:
Հաշվեքննիչ պալատը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» միջոցառման ծախսերի փոփոխված նախահաշիվը:
Նիստի ընթացքում փոփոխություններ են կատարվել նաև Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը հաստատելու մասին» որոշման մեջ:
Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ իրականացվել են նաև փոփոխություններ և լրացումներ մի շարք հաշվեքննությունների և ստուգումների առաջադրանքները հաստատելու մասին, Հաշվեքննիչ պալատի անվանացանկի և հաստիքացուցակի մասին որոշումներում:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: