Հաշվեքննիչ պալատը 2020թ. հոկտեմբերի 30-ին հերթական նիստ է անցկացրել, որը «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586 որոշման և ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության 9-րդ կետի համաձայն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) առաջացած իրավիճակով պայմանավորված՝ անցկացվել է հեռավար կարգով:
Նիստի ընթացքում հաստատվել են Հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» և «Հաշվեքննիչ պալատի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումների ծախսերի նախահաշիվները:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:
Երեքշաբթի, Նոյեմբեր 3, 2020