Հաշվեքննիչ պալատը օգոստոսի 7-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում հաստատվել են 2020 թվականի պետական բյուջեի 6 ամիսների կատարման առաջադրանքները հետևյալ օբյեկտներում՝
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
2. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում
3. ՀՀ ոստիկանությունում
4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում
5. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում
6. ՀՀ պաշտպանության նախարարությունում
7. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում
8. ՀՀ ֆինանսների նախարարությունում
9. ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունում
10. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեում
11. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում
12. ՀՀ դատական դեպարտամենտում
13. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում
14. ՀՀ վարչապետի աշխատակազմում
15. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում
16. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։
Քննարկումների արդյունքում հաստատվել է նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների պլանը։
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: