2018 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
- Հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագիրը՝ կազմված ըստ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանության։
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգինաների նախարարության ենթակա քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հաշվեքննության շրջանակում հաստատվեց «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանք։
- ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը լրացվել է նոր կետով՝ «Դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթաց»: Նշված հաշվեքննությունն իրականացվելու է ոչ միայն «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, այլև ISSAI ստանդարտների հիման վրա, ինչը բխում է ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի պահանջներից։
- Փոփոխություն է կատարվել ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 4/12 որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում՝ հաշվեքննության առարկայից բացառելով դեղատնային գործունեության լիցենզավորման գործընացի նկատմամբ հաշվեքննության իրականացումը։
Երեքշաբթի, Նոյեմբեր 27, 2018