Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 5 արձանագրությունը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 27-ից Հաշվեքննիչ պալատի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանին:

 

 

 

Հինգշաբթի, Հունվար 27, 2022