ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ա․ Կուդրինի հրավերով ՀՀ հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը՝ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 23-28-ը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք INCOSAI XIII համագումարին։
Նշենք, որ այս տարի առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատը հանդես է գալիս` որպես համագումարի նախագահ (3 տարի ժամկետով) և համագումարը հյուրընկալող կողմ: Համագումարի մասնակիցների ցանկում են հարյուրից ավելի երկրների բարձրագույն աուդիտի մարմինների ղեկավար անձինք։
Համագումարի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ, այդ թվում ՝ նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ․ Յոլյանի և ՌԴ հաշվիչ պալատ նախագահ Ա․ Կուդրինի միջև:
Համագումարի օրակարգին և այլ մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ։
Ուրբաթ, Սեպտեմբեր 20, 2019