Տաջիկստանի Հանրապետության կառավարության պատվիրակության՝ գիտելիքի փոխանակման նպատակով Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում, 2024 թվականի հուլիսի 15-ին կայացել է Տաջիկստանի Հանրապետության պատվիրակության հանդիպումը Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության այցի նպատակներից էր նաև՝ ծանոթանալ Հայաստանում բարձրագույն հաշվեքննիչ մարմնի գործունեությանը, մասնավորապես՝ կատարողականի հաշվեքննության իրականացման առանձնահատկություններին:
Հանդիպման ընթացքում Հաշվեքննիչ պալատի կատարողականի հաշվեքննության վարչության պետ Ժիրայր Մխիթարյանը ողջունելով հյուրերին, նշեց, որ կատարողականի հաշվեքննության նկատմամբ հետաքրքրությունը վկայում է երկու կառույցների միջև համատեղ օրակարգի առկայության մասին և պատասխանելով բոլոր հետաքրքրող հարցերին ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ուղիները, հաշվեքննության առաջնահերթությունները, կատարողականի հաշվեքննության պլանավորման և իրականացման գործընթացը, տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց՝ ընդգծելով հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելու գործում արտաքին պետական հաշվեքննության ոլորտում ձեռքբերված փորձի փոխանակման կարևորությունը:
Հանդիպումը կազմակերպվել էր ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում և տեղի ունեցել ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչների հետ համատեղ: