Հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Օրակարգով նախատեսված ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացրեց պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Պալատի նախագահը ներկայացրեց հաղորդման մեջ ընդգրկված այն խախտումներն ու ռիսկերը որոնք առավել  կարևոր են: Պալատը հիմնվելով ISSAI 20 ստանդարտներով նախատեսված թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների վրա, ինչպես նաեւ հետեւելով «քաղաքական չեզոքության» պահանջներն իրականացրել է մի շարք հաշվեքնություններ տնտեսական զարգացմանառողջապահության, , սոցիալական ապահովության,  ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, բնապահպանության, միջազգային համագործակցության եւ այլ ոլորտներում:

Լևոն Յոլյանը իր ելույթի սկզբում նշեց. «Նախ, առաջ անցնելով, ցանկանում եմ նշել, որ արձա­նա­գրվել են միլիարդավոր դրամների հասնող անհա­մա­պա­տաս­­խանություններ։ Կան բազմաթիվ խեղաթյուր­ման փաս­տեր։ Պալատն, ընդհանուր առմամբ, ներ­կա­յացրել է 359 տարա­բնույթ առաջարկություն, այդ թվում՝ համակարգին միտ­ված՝ 44, արդյունքին միտված՝ 128 և խնդիրներին միտ­ված 187 առաջարկություններ, որոնք մեր կար­ծիքով կարող են բարելավել պետական մարմինների գոր­ծու­նեութ­յու­նը»:

Պալատի նախագահն նաև տեղեկացրեց նիստի մասնակիցներին՝ 2018թ. գործունեության տա­րեկան ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ն ավարտ­ված է, երկուսը՝ կասեցված, իսկ 4-ի մասով հաշվեքննության աշխա­տանք­ները շարունակվում են։ Դրանք վերաբերում են ՀՀ պաշտ­պա­նութ­յան նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուս-Հայկական համալսարանի (ՌԴ հաշվիչ պալատի հետ համատեղ) և Դե­­ղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինան­սա­տնտեսական գործունեության գործընթացի հաշվեքննությանը։

Առավել ուշագրավ փաստերին անցնելով Յոլյանը նշեց՝ «Ասելիքը շատ է, այդուհանդերձ կփորձեմ նախատեսված ձևաչափին հա­մա­հունչ առանձին հաշվեքննությունների նյութերից մի քանի օրի­նակ­նե­րով ներկայացնել առավել ուշագրավ փաստեր»:

Հինգ առանձին ուղղություններով Հաշվեքննիչ պալատը եկել է հետևութ­յան, որ կատարված որոշ արարքներ պարու­նա­կում են առերևույթ հան­ցա­գործության հատկանիշներ, և այդ նյու­թերը համապատասխան որո­շում­ներով ուղարկել է ՀՀ գլխա­վոր դատախազություն։ Դրանցից երկու­սը վերաբերում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պա­շար­ների նախարարության («Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մա­սով), երկուսը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, իսկ մեկը՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություններին։ Որոշ նյութեր ուղարկվել են համապատասխան նախաքննական մար­մին­ներին արդեն հարուցված քրեական գործերին կցելու և նյութերում առկա տեղեկությունները ստուգելու նպատակով անհրաժեշտ դատա­վա­րական գործողություններ կատարելու համար:

Ելույթից անմիջապես  հետո  Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց պատգամավորներին մտահոգող հարցերին թե Տարեկան հաղորդման, թե Պալատի գործունեւոթյան վերաբերյալ այլ հարցերին։

Հանձնաժողովն առաջարկեց տարեկան հաղորդումն ընդգրկել 2019 թվականի hունիսի 18-ին գումարվող ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը տեղադրված է ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուրբաթ, Հունիս 14, 2019