Փետրվարի 18-ին ք. Գորիսում կայացել է համատեղ քննարկում Հաշվեքննիչ պալատի պատվիրակության և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը ներկա էին ՀՊ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ պալատի անդամ՝ Գագիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզային ենթակայության առողջապահական ՓԲԸ-ների եւ որոշ ՊՈԱԿ-ների ղեկավարներ։

ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանում եւ նրա ենթակայության որոշ հիմնարկներում իրականացված հաշվեքննության արդյունքները այն իրականացվել է 2017թ հունվարի 1 - 2018թ դեկտեմբերի 31 ժամանակահատվածի համար։

Քննարկման առարկան էր ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության հաշվեքննության արդյունքները: Հաշվեքննության իրականացումը համակարգում էր պալատի անդամ Գ. Ոսկանյանը, ով իր խոսքում ողջունեց նման ձևաչափով հանդիպումները և նշեց դրանց կարևորություը հետագայում նմանատիպ խնդիրները կանխելու գործընթացում։

Հանդիպման նպատակն էր հանդիպման մասնակիցների հետ քննարկել իրականացված հաշվեքննության արդյունքներն ու առաջարկություները, լսել նրանց նկատառումներն ու առարկությունները։

 

Երեքշաբթի, Փետրվար 18, 2020