Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՆՀ-906-Ա հրամանագրով Արմեն Սոսի Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
Մինչև խորհրդի անդամ նշանակվելը Ա. Գևորգյանը երկար ժամանակ աշխատել է արդարադատության համակարգում և զբաղեցրել է տարբեր պատասխանատու պետական պաշտոններ: Մասնավորապես, աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տարածքային բաժինների պետ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Միաժամանակ, հայտնում ենք, որ մինչ այդ պաշտոնավարման ժամկետն ավարտվելու կապակցությամբ դադարեցվել էր Սեյրան Ավագյանի՝ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի լիազորությունները: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հրամանով Սեյրան Ավագյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի խորհրդական: