Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից 2019 թվականի մայիսի 13-ին մեկնարկած ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից ներմուծման մաքսատուրքերի բաշխման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառումները ավարտվեցին հուլիսի 2-ին: Այս տարի,ՀՀ հաշվեքննիչ պալատը` որպես 2019 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի բարձրագույն վերահսկիչ մարմին, համակարգում է վերահսկողական միջոցառումները, որոնք մայիսի 13-ից մեկնարկել էին Երևանում՝ մայիսի 23-ից մինչև մայիսի 31-ը շարունակվել էին Մինսկում, հունիսի 3-իցմինչև 11-ը՝ Մոսկվայում, հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ը՝ Բիշկեքում և հուլիսի 2-ին ավարտվեցին Նուր-Սուլթանում:
Վերահսկողական միջոցառումների ընթացքում յուրաքանչյուր վերահսկողության օբյեկտում կազմվել են համապատասխան ակտեր (արձանագրություններ), ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմիններին ուղարկվել են հարցումներ և ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ պահանջվել են լրացուցիչ տեղեկատվություն:
Այժմ վերահսկողական միջոցառումների արդյունքները գտնվում են ամփոփման փուլում: Մաքսային մարմիններից ստացված տեղեկատվությունների վերլուծությունից հետո ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից՝ որպես 2019 թվականի վերահսկողական միջոցառումների համակարգող, կազմվելու է ամփոփ հաշվետվությունը, որը ներկայացվելու է 2019թ. նոյեմբեր ամսին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ կոլեգիայի նիստին, որը նախատեսվում է անցկացնել Երևանում: