Վիետնամի պետական աուդիտի գրասենյակի Գլխավոր աուդիտոր պարոն Հո Դուկ Ֆոկի և Մալայզիայի Գլխավոր աուդիտոր տիկին Մադինա Բինթի Մոհամադ հրավերով Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի գլխավորությամբ 2018թ. սեպտեմբերի 19-ից 22-ը մասնակցել է ք. Հանոյում /Վիետնամ/ կայացած Բարձրագույն աուդիտի մարմինների ասիական կազմակերպության /ASOSAI/ 14-րդ համագումարին:

Համագումարի շրջանակներում քննարկվել են բազմաթիվ հարցեր, առանձնահատուկ կարևորություն է տրվել բնապահպանական աուդիտի իրականացման խնդրին, որը հրատապ է դառնում բոլոր երկրներում։ Քննարկվել են տեղեկատվական ցանցերի և շտեմարանների օգտագործման խնդիրները հաշվեքննության ընթացքում։

 

Հավանության են արժանացել մի շարք աշխատանքային խմբերի հետազոտությունների արդյունքները և մեթոդական ցուցումները, որոնք պետք է օգտագործվեն ասիական երկրների հաշվեքննիչ պալատների կողմից իրենց գործունեության շրջանակում։

Համագումարի ընթացքում ընտրվել է ASOSAI նոր գլխավոր քարտուղարություն՝ Չինաստանի աուդիտի ազգային գրասենյակը, տեղի է ունեցել նախագահության փոխանցումը Վիետնամին և 2021թ. XV-րդ Համագումարի վայրի որոշումը /Թայլանդ/։ Կայացել է Կառավարման խորհրդի 5 և աուդիտորական կոմիտեի 2 անդամների ընտրությունը:

 

Հայաստանի պատվիրակության անդամները ունեցել են նաև երկկողմ հանդիպումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք պետությունների հաշվեքննիչ մարմինների հետ փոխշահավետ համագործակցության վերաբերյալ։

 

 

 

 

Երկուշաբթի, Սեպտեմբեր 24, 2018