2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ-USAID) առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերի մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ հաշվեքննիչ պալատի մասնագետների համար IDEA վերլուծական ծրագրային փաթեթի դասընթացը, որը կվարի IDEA Caseware ընկերության խորհրդատուն:

 

    

 

USAID առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը, ողջունելով ՀՀ հաշվեքննիչ պալատի վերլուծական կարողությունների բարելավման գործընթացը, վերահաստատեց USAID առաքելության պատրաստակամությունը աջակցելու 2018թ. մայիսին կնքված փոխըմբռնման հուշագրի ոգուն համահունչ Հաշվեքննիչ պալատի ներկայիս բարեփոխումներին: ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը շնորհակալություն հայտնեց USAID առաքելությանը արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնեց, որ նորագույն վերլուծական գործիքները թույլ կտան Հաշվեքննիչ պալատին իրականացնելու INTOSAI  ստանդարտներին համահունչ հաշվեքննություններ և կնպաստեն հանրային միջոցների օգտագործման թափանցիկության և  արդյունավետության բարձրացմանը:

 

 

Հաշվեքննիչ պալատի վերլուծական կարողությունների զարգացման նպատակով USAID-ն պալատին է տրամադրել նաև թվով 10 դյուրակիր համակարգիչ և IDEA վերլուծական ծրագրային փաթեթի թվով 10 լիցենզիա:

 

 

 

Երեքշաբթի, Սեպտեմբեր 18, 2018