2021թ. մարտի 9-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տեխնիկական աջակցությամբ մեկնարկեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի ղեկավար կազմի համար աուդիտորների որակավորման դասընթացները:

Դասընթացներն անցկացվում են Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից՝ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) կրթական ստանդարտներին համապատասխան: Պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող սույն ծրագիրը ճանաչված և ընդունվեծ է մի շարք միջազգային մասնագիտական  հեղինակավոր կառույցների կողմից, ինչպիսիք են Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան (ACCA) և Շոտլանդիայի Երդվյալ հաշվապահների ինստիտուտը (ICAS):

 

GIZ-ի սույն աջակցությունը կրում է շարունակական բնույթ և միտված է Հաշվեքննիչ պալատի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի արդյունավետ իրականացմանը: Առաջիկայում կանցկացվի դասընթացների ևս մեկ փուլ, որում կընդգրկվեն նաև Հաշվեքննիչ պալատի մասնագիտական պաշտոններ զբաղացնող հաշվեքննողները:

Հաշվեքննողների՝ աուդիտորների որակավորման պահանջը սահմանված է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով (Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների և ղեկավարների տեղակալների համար աուդիտորի որակավորման պարտադիր պահանջը կգործի 2024 թվականի հունվարի 1-ից):

 

 

Ուրբաթ, Մարտ 12, 2021