Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019թ.

 

Հայտարարություն

 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներինտեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնիվերաբերյալ



1. Հաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության  պետի տեղակալ

(Ծածկագիր՝ 46-32.4-Ղ4-1)

 

Հիմնական գործառույթները՝

1. համակարգում է Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրով Վարչությանը վերապահված հաշվեքննության առաջադրանքների հիման վրա հաշվեքննության, այդ թվում՝ ստուգման իրականացումը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ.

2. կազմակերպում է Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, հաշվեքննության ավարտից հետո ընթացիկ եզրակացության նախագծի մշակման և  կազմման աշխատանքները.

3. համակարգում է հաշվեքննության ընթացքում հանցագործության առերևույթ հատկանշների կասկածի ի հայտ գալու պարագայում Հաշվեքննիչ պալատին անհապաղ տեղեկացնելու աշխատանքները.

4. համակարգում է Վարչության կողմից հաշվեքննվող մարմինների ներքին աուդիտի համակարգի ուսումնասիրման աշխատանքները.

5. համակարգում է Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

 

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնըզբաղեցնելու համար պահանջվում է՝

-   տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ 

- «Բյուջետային համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Հաշվեքննիչ պալատի  մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Գնումների մասին», «Ներքին աուդիտի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ  իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

• Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

• Դիմումների ընդունման վերջնաժամկետն է  28.10.2019թ.ներառյալ

• Աշխատավարձի չափը՝  256.623 ՀՀ դրամ:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվողպահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետությանքաղաքացիները: Քաղաքացիական ծառայությանպաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: 
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունիայն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամսահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրայինծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որըհանրային ծառայության տվյալ պաշտոնինշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իրլիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, ևդատվածությունը սահմանված կարգով հանված կամմարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետայինպարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

• Դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարիանունով (դիմումի ձևը՝ ստորև),

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,

• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ

հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-իցմինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                           

• Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարողեն զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին

հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

Դիմումի ձև

 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի

գլխավոր քարտուղար պարոն Հ. Ավագյանին

 

                                                                (Դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը, էլ. փոստի հասցեն)

 

 

 

 

ԴԻՄՈՒՄ

 

 

 

​Հարգելի պարոն Ավագյան

 

Խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի չորրորդվարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 46-32.4-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը:

 

 

 

         Դիմող՝       --------------------------------         ---------------------------------------------

                               (ստորագրություն)                    Անուն, ազգանուն

 

                                         «--------» -----------------------------2019թ.