ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՏՆՏԵՍԱԳԵՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄԸ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. տարեկան ծրագրով հաստատված ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներով:
Վերոնշյալ հաշվեքննությունն իրականացնելու համար վարչությանն անհրաժեշտ է համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող տնտեսագետ փորձագետ:
II. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԽՈՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման հաշվեքննության ընթացքում՝
- Կենսաթոշակների վճարման հետ կապված ռիսկերի գնահատում՝ ելնելով կենսաթոշակների վճարումների օրենսդրական կարգավորումների, առկա տեղեկատվական համակարգերում կենսաթոշակների վճարումների, կենսաթոշակառուների վերաբերյալ տվյալների առկայությունից:
- Ռիսկերի գնահատման արդյունքների ներկայացում հաշվեքննություն իրականացնող մարմնի պատասխանատուներին:
- Կիրառված մեթոդաբանության և օգտագործված փաստաթղթերի ու տեխնոլոգիաների վերաբերյալ ներկայացման պատրաստում և ներկայացում հաշվեքննություն իրականացնող մարմնի պատասխանատուներին:
- Ռիսկային համարվող վճարումների վերաբերյալ տվյալների համադրման նպատակով անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի ուսումնասիրում, տվյալների ստացման ձևաչափերի կազմում:
- Ստացված տվյալների համադրումների իրականացում ըստ առանձնացված և գնահատված ռիսկերի, ելքային տվյալների տրամադրում:
- Իրականացված գործողությունների փաստաթղթավորում:
- Արդյունքների վերաբերյալ հաշվետվության կազմում՝ ներառելով սկզբնական, միջանկյալ և վերջնական տվյալների բազաները:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3. Պայմանագիրը կնքելու պահից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությունը ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, համապատասխան հաշվեքննությանը և հետևյալ արդյունքների ներկայացմանը.
- աշխատանքների նախնական պլան և մեթոդաբանություն;
- միջանկյալ հաշվետվություն՝ ներառելով ռիսկերի գնահատման արդյունքները, անհրաժեշտ տվյալների բազաների վերաբերյալ տեղեկատվությունը, կատարված համադրումների արդյունքները,
- վերջնական հաշվետվություն՝ ներառյալ մեթոդաբանությամբ սահմանված գործողությունները նկարագրող փաստաթուղթ, սկզբնական, միջանկյալ և վերջնական տվյալների բազաներ:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5.Փորձագետի կողմից ներկայացվող հաշվետվությունների ներկայացման ժամկետ է սահմանվում.
- աշխատանքների նախնական պլան և մեթոդաբանություն՝ պայմանագիրը կնքելու պահից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
- միջանկյալ հաշվետվություն՝ պայմանագիրը կնքելու պահից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում:
- վերջնական հաշվետվություն՝ պայմանագրի ավարտի օրվանից 15 օր առաջ:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Աշխատանքների գնահատման չափանիշ է հանդիսանում գործող օրենսդրությանը համապատասխան հաշվեքննվող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության իրականացումը:
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Փորձագետն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների իրավակարգավորումների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- - Դիմում ՀՀ հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կարող եք բեռնել՝ հետևյալ հղումով)
- - մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- - արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- - մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- - անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 25.07.2019թ.
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: