Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019 թ.
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՃԱՐՏԱՐԱԳԵՏ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄՆԵՐ
1.Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. տարեկան ծրագրի 20-րդ կետով հաստատված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում իրականացվող պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներով:
Վերոնշյալ հաշվեքննությունն իրականացնելու համար վարչությանն անհրաժեշտ է համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ճարտարագետ հիդրոտեխնիկ մասնագիտությամբ փորձագետ:
II. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում իրականացվող պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման հաշվեքննության ընթացքում Ջրառ ՓԲԸ-ում և ջրօգտագործող ընկերություններում ոռոգման ջրի հաշվառման և այլ խնդիրների հետ կապված հաշվեքննության իրականացում:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
- Պայմանագիր կնքելու պահից մինչև 2019 թվականի մայիսի 30-ը ներառյալ:
IV.ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4.Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում իրականացվող պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և համապատասխան հաշվեքննությանը:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5.Փորձագետի կողմից ներկայացվող հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Աշխատանքների գնահատման չափանիշ է հանդիսանում գործող օրենսդրությանը համապատասխան հաշվեքննվող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության իրականացումը:
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Փորձագետն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների իրավակարգավորումների:
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՏՆՏԵՍԱԳԵՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄՆԵՐ
1.Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. տարեկան ծրագրի 4-րդ կետով հաստատված ՀՀ պետական եկամուտների կոմիտեում իրականացվող պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեության հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներով:
Վերոնշյալ հաշվեքննությունն իրականացնելու համար վարչությանն անհրաժեշտ է համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող տնտեսագետ փորձագետ:
II. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում իրականացվող պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեության հաշվեքննության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հաշվեքննության իրականացում:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3. Պայմանագիրր կնքելու պահից մինչև 2019 թվականի մայիսի 30-ը ներառյալ:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4.Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում իրականացվող պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեության հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և համապատասխան հաշվեքննությանը:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Փորձագետի կողմից ներկայացվող հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Աշխատանքների գնահատման չափանիշ է հանդիսանում գործող օրենսդրությանը համապատասխան հաշվեքննվող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության իրականացումը:
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Փորձագետն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների իրավակարգավորումների:
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄՆԵՐ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված Է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում (այսուհետ՝ ՍԱՊԾ) իրականացվող պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման աշխատանքների բարդությամբ և ծավալներով:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար վարչությանն անհրաժեշտ է սոցիալական ոլորտի փորձառու մասնագետ:
II. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ 2019 թվականի հաշվեքննության ծրագրով նշանակված հաշվեքննության իրականացում:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3. Պայմանագիրը կնքելու պահից մինչև 2019 թվականի մայիսի 30-ը ներառյալ:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կարգապահության ապահովման նկատմամբ հաշվեքննության շրջանակում իրականացնել ՍԱՊԾ-ի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների նկատմամբ ֆինանսական հաշվեքննության միջոցով անհրաժեշտ վերահսկողություն և ներկայացնել դրանցից բխող համապատասխան առաջարկություններ:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Փորձագետի կողմից ներկայացվող հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Աշխատանքների գնահատման չափանիշներն են՝
1) Գործող օրինսդրությանը ՍԱՊԾ-ի ֆինանսատնտեսական գործունեության համապատասխանության գնահատում.
2) Հաշվեքննությամբ արձանագրված գումարների ռիսկերի գնահատում և հաշվետվությունների կազմում:
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Փորձագետն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների իրավակարգավորումների:
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՏՆՏԵՍԱԳԵՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄՆԵՐ
1.Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. տարեկան ծրագրի 19-րդ կետով հաստատված ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացվող պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեության հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներով:
Վերոնշյալ հաշվեքննությունն իրականացնելու համար վարչությանն անհրաժեշտ է համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող տնտեսագետ փորձագետ:
II. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացվող պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեության հաշվեքննության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունում հաշվեքննության իրականացում:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3. Պայմանագիրր կնքելու պահից մինչև 2019 թվականի մայիսի 30-ը ներառյալ:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4.Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությունը ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացվող պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեության հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և համապատասխան հաշվեքննությանը:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5.Փորձագետի կողմից ներկայացվող հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Աշխատանքների գնահատման չափանիշ է հանդիսանում գործող օրենսդրությանը համապատասխան հաշվեքննվող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության իրականացումը:
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Փորձագետն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների իրավակարգավորումների:
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է վարչության գործառույթների իրականացման ծավալների որոշակի ավելացման և վարչության անձնակազմի կողմից դրանք լիարժեք կատարելու անհնարինությամբ: Վարչության աշխատանքային ռեսուրսներն ամբողջությամբ ներգրավված են «Հաշվեքննիչ պալատի մասին» մասին ՀՀ օրենքից բխող ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ սահմանված ֆինանսական, հաշվապահական հաշվառման և տնտեսական բազմաբնույթ գործառույթների նորմալ իրականացման գործընթացում:
II. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԽՈՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. ՀՀ հաշվեքննիչ պալատի գնումների հետ կապված ՀՀ օրենսդրական պահանջների իրականացման, տրանսպորտային և հեռախոսառադիոկապի միջոցների արդյունավետ և անխափան աշխատանքի ապահովմանն ուղղված միջոցառումների, ապրանքների ծառայությունների և աշխատանքների ձեռք բերման ընթացքում վճարումներ կատարելու նպատակով համապատասխան փաստաթղթերի օպերատիվ կազմման աշխատանքների իրականացում:
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
3. Պայմանագիրր կնքելու պահից մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Փորձագետի ներգրավմամբ հնարավորություն կընձեռվի պատշաճ հսկողություն սահմանել ավտոմեքենաների տարեկան և ընթացիկ տեխնիկական զննումները, դրանց հիման վրա նորոգումներն ու վերանորոգումները, ինչպես նաև տարեկան ապահովագրությունը կազմակերպելու, իր իրավասության շրջանակում ավտոմեքենաների բնականոն շահագործումը, կապի միջոցների անխափան աշխատանքը, ապրանքների ծառայությունների և աշխատանքների ձեռք բերման ընթացքում վճարումներ կատարելուն առնչվող փաստաթղթերի ճիշտ և օպերատիվ կազմումը ապահովելու, իրականացված աուդիտի արդյունքները վերլուծելու համար:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5.Փորձագետի կողմից ներկայացվող հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել մինչև 2019 թվականի ապրիլի 20-ը:
VI. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6.Սույն ծրագրի 2-րդ գլխով սահմանված խնդիրներից բխող աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը, ինչպես նաև դրանց մասին հաշվետվության կազմումն ու 5-րդ գլխում սահմանված ժամկետում ներկայացնելը:
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Փորձագետն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների իրավակարգավորումների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 07.02.2019թ.
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: