Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ 2022թ. օգոստոսի 31‑ին կայացավ Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը։ Նիստի ընթացքում հավանության արժանացան օրակարգում ընդգրկված բոլոր որոշումների նախագծերը։ Վերջինները՝ Պալատի գործունեության ընթացքում ծագած հարցերի կարգավորմանը միտված և գործող կարգավորումներից բխող ընթացակարգային բնույթի էին։

Մինչ օրակարգում ներառվելը որոշումների նախագծերի նկատմամբ ձևավորված կարծիքներն ակնհայտ էին դարձրել, որ լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը բացակայում է և այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ Պալատը վերջերս, իր գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհին, վերանայել էր նիստերի անցկացման կարգավորումները՝ նախատեսելով նաև գրավոր քվեարկության ընթացակարգով Պալատի նիստ կազմակերպելու հնարավորությունը հաշվի առնելով, որոշումների նախագծերը հաստատվել են գրավոր քվեարկությամբ։ Գրավոր քվեարկության ընթացակարգի կիրառությամբ, ըստ էության, փորձարկվեց նաև նոր կարգավորումների համարժեքությունը, որի արդյունքում գնահատվեց որոշակի շտկումներ անելու կարիքը, ինչին Պալատը կանդրադառնա առաջիկայում։

Պալատի կողմից հաստատվել են առանձին հաշվեքննությունների առաջադրանքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող որոշումների նախագծեր, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատում գույքի, սարքերի, սարքավորումների և գործիքների հատկացման, տեղափոխությունների և նյութական պատասխանատվության կարգը:

 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հինգշաբթի, Սեպտեմբեր 1, 2022