ԳԵՂԱՄ ԱԶԱՏԻ ՀՈՎԵՅԱՆ

Աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ մասնագետից մինչեւ գլխավոր մասնագետ, ապա որպես ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության` տեղական ինքնակառավարման մարմինների եւ ներքին աուդիտի գնահատման բաժնի պետ:

2008թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես երրորդ վարչության պետ:

oրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետն է:

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ինչպես նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիան:


Ծնվել է 1975թ. մարտի 1-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում:

2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

III Վարչությունը հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ Պալատի 2019 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված օբյեկտներում: