ԳԱԳԻԿ ԳԱՌՆԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

 

1999թ հոկտեմբերից մինչև 2000թ ապրիլ ամիսն աշխատել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2000թ ապրիլից մինչև 2002թ հունվար ամիսն աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմում, որպես վարչապետի խորհրդականի օգնական։

2002թ հունվարից մինչև 2007թ աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որպես ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։

2007թ մինչև 2016թ աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։

2013 թվականին մեկ ամիս ժամանակահատվածով աշխատել է ՋիԱյԶեթ-ի /GIZ գերմանական ծրագիր/ «Հանրային ֆինանսների կառավարումը հանրային կովկասում» ծրագրում, որպես խորհրդատու։

2016թ հունվարից մինչև 2023թ հունվար ամիսն աշխատել է ՀՀ Աժ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ (բյուջետային գրասենյակի ղեկավար)։

2023թ. հունվարի 17-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով:

 

Դասախոսական գործունեություն

 

2013-2014թթ  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասավանդել է <<Հանրային ֆինանսներ>> առարկան,

 2015-2019թթ  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, հանրային ծառայողների վերապատրաստման շրջանակներում, դասավանդել է <<Բյուջետային համակարգ, ծրագրային բյուջետավորում և բյուջետային ծրագրերի վերլուծական գործիքակազմ>> առարկան։

Աժ կարողությունների շարունակական զարգացման համատեքստում, որպես Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ կազմակերպել և իրականացրել է մեկ տասնյակից ավելի սեմինարներ ու աշխատաժողովներ։

 

 

Դասընթացներ և ուսումնական այցեր

 

2004-2022թթ ընթացքում, մասնակցել է երեք տասնյակից ավելի դասընթացների և ուսումնական այցերի՝

  1. Ավստրիայի «Վիեննայի միացյալ ինստիտուտ» (Տասից ավելի դասընթացներ, որոնք վերաբերել են հանրային ֆինանսներին, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններին, բանկային  համակարգին և այլն)։
  2. Եվրոպայի քոլեջ, «Վարշավայի Եվրո-Ատլանտյան ամառային ակադեմիա» /Վարշավա, Լեհաստան/։
  3. Արժույթի Միջազգային Հիմնադրամ /Վաշինգտոն, ԱՄՆ/։
  4. GIZ (ՋիԱյԶեթ) Միջազգային համագործակցության ակադեմիա, «Հանրային ֆինանսների կառավարում» (Բադ Հոննեֆ, ԳԴՀ)։
  5. «Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների ամառային ակադմիա» (Ստրասբուրգ, Ֆրանսիա)։
  6. Ավստրիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Լիտվայի, Ռուսաստանի Դաշնության /ուսումնական կրթաթոշակ՝ 2004թ, 2006թ/, Սլովենիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Վրաստանի և Իտալիայի  խորհրդարաններ:

1992-1997թթ Ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը՝ ստանալով <<Տնտեսագետ հաշվապահական հաշվառման և ֆինանսների գծով>> որակավորում։

1997-1997թթ Ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը (Ներկայիս ՀՀ պետական կառավարման ակադեմիան)՝ ստանալով պետական ծառայողի որակավորում։

1997-2000թթ Ավարտել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

2018 թվականի հունվար-հունիս Ավարտել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության քոլեջի հնգամսյա դասընթացը «Հանրային քաղաքականություն և կառավարում» թեմայով։


Ծնվել է 1975 թվականի հունիսի 27-ին, Երևան քաղաքում։

Պահեստազորի սպա է։

Ամուսնացած է, ունի երկու որդի։