ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը Պրահայում (Չեխիայի Հանրապետություն) մասնակցել է EUROSAI-ի (Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների եվրոպական կազմակերպություն) բարձր մակարդակի համաժողովին, որը նվիրված էր ներառականության թեմային:

Համաժողովի օրակարգն ուղղված էր EUROSAI-ի անդամների միջև մասնագիտական փոխգործակցության ընդլայնմանը և կազմակերպության ներսում առավել ներառական միջավայրի և գործնական մեխանիզմների ձևավորմանը, որոնք կապահովեն հավասարակշռված ներգրավվածություն ու փորձի արդյունավետ փոխանակում բոլոր անդամ կառույցների միջև:

Հաշվեքննիչ պալատի նախագահը ներկայացրել է հայեցակարգ՝ ներառականության հետևյալ երեք հարթությունների ապահովման նպատակով

 

  • «Թվային սերնդի» ներգրավում ժամանակակից թվային միջավայրում գործող երիտասարդ մասնագետների ներառում հաշվեքննության գործընթացում
  • Ռեսուրսներին հասանելիություն Առաջադեմ և զարգացող ԲՀՄ ների կարողությունների միջև խզման մեղմում՝ կուտակված փորձի արագ և ճկուն փոխանակման միջոցով։
  • Հաշվեքննողների համայնքում փորձի և գիտելիքի ընդհանրացում. Առանձին ԲՀՄ-ների փորձի վերածում մասնագիտական համայնքի սեփականության:

Ըստ այդմ առաջարկվել է ներդնել համագործակցության հաղորդակցության նոր էկոհամակարգ, որը հիմնված կլինի երեք մակարդակների վրա.

 

  • Արագ արձագանքման հարթակ՝ ընթացիկ խնդիրների օպերատիվ քննարկման համար:
  • Փորձի փոխանակման տիրույթ՝ հավաքական գիտելիքը կիսելու և զարգացնելու համար:
  • Անվտանգ պահոց՝ պաշտոնական և զգայուն տեղեկատվության պահպանման համար:

Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների եվրոպական կազմակերպությունը (EUROSAI) հանդիսանում է INTOSAI-ի (Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպություն) տարածաշրջանային կառույցներից մեկը և միավորում է 51 բարձրագույն հաշվեքննիչ մարմինների:

 Հայեցակարգի ամբողջական տարբերակներ

NextGen SAI Cooperation in the Digital Age

Presentation

 

Ուրբաթ, Մարտ 13, 2026