2019թ. սեպտեմբերի 27-ին ք. Մոսկվայում անցկացվող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային համագումարն (INCOSAI) ավարտեց իր աշխատանքները: Համագումարի աշխատանքներին մասնակցեցին բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակներ 169 երկրից:
Համագումարի ընթացքում Հաշվեքննիչ պալատի պատվիրակության ղեկավար, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը
երկկողմ հանդիպում ունեցավ ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի հետ: Կողմերը ստորագրեցին համաձայնագիր 2020 թվականին «Ռուս-Հայկական համալսարանում» համատեղ հաշվեքննության վերաբերյալ:
Երկկողմ համագործակցության աշխատանքների քննարկման նպատակով Լ. Յոլյանը հանդիպում ունեցավ նաև Բելառուսի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար Լեոնիդ Անֆիմովի հետ: Հանդիպման ընթացքում Բելառուսայի հաշվեքննիչ մարմնի ղեկավարը արդյունավետ համագործակցության համար պարգևատրեց Հաշվեքննիչ պալատի նախագահԼ. Յոլյանին Բելառուսի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմնի 100 ամյակի անվանական հուշամեդալով:
Հաշվեքննիչ պալատի նախագահը INCOSAI համագումարի տարբեր համագործակցային հարթակներում երկկողմ հանդիպումներ ունեցավ նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Քուվեյթի և մի շարք այլ երկրների՝ իր գործընկերների հետ:
Համագումարի արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Մոսկվայի հռչակագիրը, որն ամբողջ աշխարհում բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համար կլինի առաջիկա տարիների հիմնական օրակարգը:
Հռչակագիրի հիմքում ընկած են զարգացման հետևյալ սկզբունքները.
Անկախ արտաքին պետական հաշվեքննության ապահովում կայուն զարգացման նպատակների և դրանց ազգային մակարդակում սահմանված նպատակների իրագործման նկատմամբ,
Տեխնոլոգիական առաջընթացի հնարավորությունների արդյուանվետ կիրառում,
Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների աշխատանքների նշանակալիության բարձրացում՝ պետական կառավարման ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման համար:
Համագումարի ավարտին ընտրվեց INTOSAI կառավարման խորհրդի կազմը, որն առաջիկա երեք տարին կղեկավարի ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ա. Կուդրինը: Համագումարը որոշեց հաջորդ համագումարը անցկացնել 2022թ. Բրազիլիայում:
Տեսահոլովակում՝ Mir.Tv-ի ռեպորտաժը INTOSAI-ի համագումարի վերաբերյալ: