2022 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովի գումարված հերթական նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 70 կողմ և 0 դեմ ձայների բաշխվածությամբ, Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ։
Նախորդ օրվա նիստում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել էր Ատոմ Ջանջուղազյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին։ Իր ելույթում Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձել էր Հաշվեքննիչ պալատի դերին, հանրային շահի, հանրային պաշարների օգտագործման արդյունավետության չափելիության հիմնահարցերին, Հաշվեքննիչ պալատի գործունեության իրավական հիմքերին և այլ հարցերի։
Չորեքշաբթի, Մարտ 2, 2022