Նոյեմբերի 26-ին առցանց ձևաչափով կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համատեղ կոլեգիայի նիստը: Նիստին մասնակցում էին բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավար կազմը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների և մաքսային մարմինների ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվեց և հաստատվեց ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններում (գանձապետարաններում) անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառման արդյունքներով կազմված ամփոփ հաշվետվությունը:

ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը, իրենց խոսքում ընդգծեցին, որ 2024 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինները ապահովել են ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտությունը:

Ելույթ ունեցողներն ընդգծեցին ԵԱՏՄ մարմիններում համատեղ հսկողական միջոցառումների շրջանակում բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր գնահատեցին կատարված աշխատանքը։

 

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Կիրակի, Դեկտեմբեր 7, 2025