2019 թվականի հունվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019թ. անդրանիկ նիստը։ Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրեց հետևյալ որոշումները.

1. <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1640-Ա որոշմանը համապատասխան ՀՀ հաշվեքննիչ պալատի հաստիքացուցակում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ:

2. Հաստատվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի պահպանման, պահուստային ֆոնդի և կարողությունների զարգացման ծրագրերի ծախսերի նախահաշիվները:

 

 

Ուրբաթ, Հունվար 11, 2019